Ադրբեջանում սիբիրախտի դեպք է գրանցվել

Ադրբեջանում սիբիրախտի դեպք է գրանցվել

Haqqin.az-ը գրում է, որ օրեր առաջ Սաբիրաբադի շրջանի երկու բնակիչ բարձր ջերմությամբ դիմել է բուժօգնության: Բժիշկները կասկածել են, որ գործ ունեն սիբիրախտի հետ, ինչը հաստատել է Իմիշլիի հակաժանտախտային կենտրոնում անցկացված փորձաքննությունը: Հիվանդները շտապ տեղափոխվել են Բաքու:

Նրանցից մեկը, 60-ամյա մի տղամարդ, որ զբաղվում էր մսի առքուվաճառքով, մահացել է: Ադրբեջանի հարավային շրջաններում խուճապ է առաջացել: Համապատասխան ծառայություններին չի հաջողվում պարզել վարակի աղբյուրը: