«Ռեալ Մադրիդը» չի խաղա «Սանտիագո Բեռնաբեուում»

«Ռեալ Մադրիդը» չի խաղա «Սանտիագո Բեռնաբեուում»

AS-ի փոխանցմամբ, «Ռեալ Մադրիդը» դիմել է Լա Լիգային, որպեսզի Իսպանիայի առաջնության մեկնարկային հանդիպումները չանցկացնի սեփական «Սանտիագո Բեռնաբեոի» մարզադաշտում։

Բանն այն է, որ Մադրիդի «Ռեալը» նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ շինարարական աշխատանքներ է սկսել իր մարզադաշտում, և ինչպես հաղորդվում է, կարող է ստացվել այնպես, որ «Արքայական ակումբը» առաջնության մեկնարկից առաջ չհասցնի ավարտին հասցնել ընթացող աշխատանքները։

Նշենք, որ Իսպանիայի առաջնությունը մեկնարկելու է օգոստոսի 17-ին։