ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի հարցը լուծվելու է կոնսենսուսով․ Ռուբեն Ռուբինյան

ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի հարցը լուծվելու է կոնսենսուսով․ Ռուբեն Ռուբինյան

ՀԱՊԿ  Գլխավոր քարտուղարի հարցը՝ այս մասին որոշումը տեղի է ունենալու կոնսենսուսով։  «Հրապարակ»-ին ասաց ՀՀ փոխարտգործնախար, «Իմ քայլը» դաշինքով պատգամավոր ընտրված Ռուբեն Ռուբինյանը, ով, հիշեցնենք, գլխավորելու է ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովը: Երբ երեկ  Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան և Ռուսաստան այցելած Զասը առաջարկել էր հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, նրա մամուլի քարտուղար Արման Եղոյանը, հիշեցնենք, հայտնեց, որ Փաշինյանը պատրաստ չէ հանդիպել։  


Հարցին, թե Ստանիսլավ Զասի այցելությունները ՀԱՊԿ անդամ երկրներ և՞ս կոնսենսուսի շրջանակներում է, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․«Ես ասում եմ, որ հարցի որոշման կայացումը տեղի է ունենալու կոնսեսուսով, ես չեմ մեկնաբանելու, թե այլ երկրների քաղաքացիներն ինչու են այլ երկրներ այցելություններ կատարում»-ասաց ՀՀ փոխարտգործնախարարը։
 Ինչ վերաբերում  է, թե արդյո՞ք ուժի մեջ  է այն, ինչ դեկտեմբերի 6-ից առաջ հայտնել էր Նիկոլ Փաշինյանը, թե քանի որ ինչպես Աստանայում չկա  ՀԱՊԿ գլխավոր քարուղարի հարցի շուրջ  կոնսենսուս, ՀԱՊԿ գագաթնաժողովը տեղափոխվում է, իսկ  հարցը պետք է լուծվի աշխատանքային ընթացակարգով, ապա  Ռուբեն Ռուբինյանը դրական պատասխան տվեց։


«Այս աշխատանքները տարվում են, և մեր դիրքորոշումը և, առհասարակ, ըստ տրամաբանության, Գլխավոր քարտուղարի ընտրության հարցը լուծվելու է կոնսենսուսով»-կրկնեց փոխարտգործնախարար Ռուբինյանը։
Հիշեցնենք, որ ավելի ուշ  ԲԵԼՏԱ-ն հաղորդեց, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Հավաքական անվտանգության խորհրդի Գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասին նշանակելու մասին որոշման նախագիծը։ 
Հայ-ռուսական դաշտում վերջերս հակասական հայտարարություններ հնչեցին Լավրով-Փաշինյան-Մարիա Զախարովա արձագանքներում։ Մասնավորապես, երբ ՌԴ արտգործնախարարը խոսեց, իբր, կենսալաբորատորիաներում երրորդ երկրների զինվորականների ներկայությունը բացառող հայ-ռուսական ավարտին մոտեցող փաստաթղթի մասին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Պուտինի հետ նման հարց չի քննարկել, Զախարովան էլ նորից արձագանքեց՝ թե գործ ունեն Հայաստան պետության հետ։ Եվ արդեն իսկ մեկնաբանություններ են հնչում, թե այպիսով ռուսական կողմը հիմա էլ տարանջատում է պետության 1-ին դեմքին պետությունից։
Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ այս հարցի շուրջ վարչապետի խոսքերին ավելացնելու ոչինչ չունի։