Հանդիպման ժամանակ ներկայացրել եմ դիմադրություն ձևավորելու անհրաժեշտության մասին. Իշխան Սաղաթելյան

Հանդիպման ժամանակ ներկայացրել եմ դիմադրություն ձևավորելու անհրաժեշտության մասին. Իշխան Սաղաթելյան

Նոյեմբերի 20-ի երեկոյան ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում հանդիպել եմ ՀՅԴ կոմիտեությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:

Հանդիպման ժամանակ ներկայացրել եմ Դիմադրության շարժման գործընթացի մեկնարկի, տարվող կազմակերպական աշխատանքների և համազգային դիմադրություն ձևավորելու անհրաժեշտության մասին։

Քննարկել ենք ներքաղաքական իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր և պարզաբանել ՀՅԴ -ի մոտեցումները։