Գերմանական բանկը կկրճատի 18 հազար աշխատակցի

Գերմանական բանկը կկրճատի 18 հազար աշխատակցի

Գերմանիայի խոշորագույն Deutsche Bank դրամատունը մինչեւ 2022 թվականը աշխատանքից կազատի մոտավորապես 18 հազար աշխատակցի։ Այս մասին գրում է Wall Street Journal-ը, վկայակոչելով բանկի տարածած պաշտոնական մամուլի հաղորդագրությունը։

Կրճատումները լինելու են ամբողջ աշխարհում։ Խոսվում էր 15-20 հազարի մասին, սակայն բանկի ղեկավարությունը օպտիմալ է համարել 18 հազարը։ Բանկը մտադիր է իրականացնել ռեստրուկտուրիզացիա ճգնաժամային դրության մեջ գտնելու պատճառով, ինչը ենթադրում է 5 միլիարդ եվրոյի կորուստ։