Ինչպե՞ս խուսափել տարիքային տկարամտությունից

Ինչպե՞ս խուսափել տարիքային տկարամտությունից

ԱՄՆ Բոստոնի համալսարանի մասնագետները պարզել են, որ մարդու մոտ ֆիզիկական ակտիվությունը նպաստում է, որպեսզի նվազեցվի տարիքային տկարամտության զարգացման հավանականությունը։ Այս մասին հայտնում է JAMA հանդեսը։

Մասնագետները հայտարարել են, որ սպորտային մարզումները, օրական որոշ ժամանակահատված պարզ զբոսանքը մաքուր օդին կարող են նվազեցնել մարդու գլխուղեղի ծերացման եւ գլխուղեղային բջիջների մահացման պրոցեսները։ Շաբաթական150-300 րոպե ֆիզիկական ակտիվությունն ու զբոսանքները կարող են նվազեցնել տկարամտության հավանականությունը 1,1 տարով։

Նշվում է նաեւ, որ նման եզրակացության Բոստոնի համալսարանի մասնագետները կարողացել են հանգել երեք տարի հետազոտելով 2354 կամավորի։ Հետազոտությունների ընթացքում օգտագործվել են աքսելերոմետրներ եւ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիկ սարք։