Ի՞նչ է ուզում գիտությունը պետությունից եւ պետությունը՝ գիտությունից (տեսանյութ)

Ի՞նչ է ուզում գիտությունը պետությունից եւ պետությունը՝ գիտությունից (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին։ Իր ելույթում նա մասնավորապես նկատեց, որ նախ պետք է խնդիրներն ու նպատակները ձեւակերպել գիտության ոլորտում, այն է՝ հասկանալ ի՞նչ է ուզում գիտությունը պետությունից եւ պետությունը՝ գիտությունից  

«Հարցը այն է, թե ինչ խնդիր ենք լուծում, ինչ խնդիր է դրված մեր առաջ, անկախ նրանից թե ինչքան փող մենք ունենք։ Ես համոզված կարող եմ ասել, որ չեմ պատկերացնում մի այնպիսի գիտական համոզիչ ծրագիր, որը ինքն իրենով կապացուցի, որ ծրագրի հաջողության ու նույնիսկ անհաջողության դեպքում Հայաստանի գիտությունը, Հայաստանի Հանրապետությունը դրանից շահելու է, եւ ՀՀ կառավարությունը գումար չգտնի այդպիսի ծրագրի համար։ Ես չեմ պատկերացնում այդպիսի իրավիճակ, որ նոր Հայաստանում որեւէ ծրագիր չիրականացվի միայն այն պատճառով, որ փող չկա։ Ես համոզված եմ որ ՀՀ-ում կա անհրաժեշտ գիտական եւ մարդկային պոտենցիալը, որպեսզի ամեն օր ստեղծենք այնպիսի արդյունքներ, որոնք շատ ավելին են քան փողը։ Այդ արդյունքները իրենց հետեւից կբերեն անսահամանափակ քանակությամբ փող, որովհետեւ փողը ամենեւին էլ առաջնային չէ, առաջնայինը գաղափարն է, որը հաղթել է, հաղթում է եւ պիտի հաղթի»։