Էնպես չլինի, որ դանակը վերցնեմ, Մանվելի գլուխը կտրեմ. բողոքի ակցիա ԱՆ դիմաց (տեսանյութ)

Էնպես չլինի, որ դանակը վերցնեմ, Մանվելի գլուխը կտրեմ. բողոքի ակցիա ԱՆ դիմաց (տեսանյութ)

Այս պահին գեներալ Մանվել Գրիգորյանի գրավով խափանման միջոցի դեմ արդարադատության նախարարության դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում։ Ակցիայի մասնակիցները 3 հոգի են, նրանցից մեկը բարձրախոսով ելույթ է ունենում. «Աստված չանի Մանվելն ազատության մեջ մնա, իր կայֆերն անի»։

Նա կոչով դիմեց Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ հույս ունի, որ կկալանավորվեն նաեւ Սերժ եւ Սաշիկ Սարգսյանները։ «Էնպես չլինի, որ դանակը վերցնեմ, Մանվելի գլուխը կտրեմ։ Դա պետք ա 10 տարի նստի»,- եզրափակեց իր խոսքը ցուցարարը։ Նշենք, որ քիչ ավելի հեռու հավաքված են նաեւ Էջմիածնից Երեւան եկած ցուցարարները. նրանց ակցիան դեռ չի մեկնարկել, սպասում են ցուցարարների թվի ավելացմանը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը փոփոխել էր 25 մլն դրամ գրավով։ Դրանից հետո 3 օր շարունակ էջմիածինցիները բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջով, որպեսզի Գրիգորյանը կրկին կալանավորվի։