Աշխարհահռչակ ֆուտբոլիստին հոսպիտալացրել են

Աշխարհահռչակ ֆուտբոլիստին հոսպիտալացրել են

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային հոսպիտալացրել են Արգենտինայում։ Նա այժմ գտնվում է Բուենոս Այրեսի հիվանդանոցներից մեկում եւ պատրաստվում է վիրահատության ստամոքսի արյունահոսության պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ 58-ամյա Մարադոնան պլանային ստանդարտ ստուգումներ է անցել Բուենոս Այրեսի «Օլիվոս» հիվանդանոցում, որտեղ էլ նրա մոտ հայտնաբերվել է ստամոքսի արյունահոսություն։

Նշենք, որ վիրահատությունից եւ ապաքինումից հետո Մարադոնան մեկնելու է Մեքսիկա իր ղեկավարած «Դորադոս» թիմի մարզումները վերսկսելու համար։