Խոշոր վթար Կոմիտասի պողոտայում․ երեք հոգի հոսպիտալացվել է

Խոշոր վթար Կոմիտասի պողոտայում․ երեք հոգի հոսպիտալացվել է

Այսօր՝ ապրիլի 7-ին, ժամը 21:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք  ԱԻՆ պաշտոնական կայքից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի թիվ 21/2 հասցեի մոտակայքում բախվել են «Mazda» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան բախվել է մոտակա վենդինգային ապարատին (սրճեփ սարք):

Փրկարարները «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ:

Երկու ավտոմեքենաների վարորդները ևս հոսպիտալացվել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավոտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: