ՄԱԿ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել ԼՂ-ից տեղահանվածներին
ՄԱԿ-ը օգնություն կցուցաբերի ԼՂ-ից Հայաստան տեղափոխվողներին, եթե կազմակերպությանն անհրաժեշտ հասանելիություն տրամադրեն նրանց նկատմամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Մենք ուշադիր և մեծ մտահոգությամբ հետևում ենք դեպի Հայաստան մարդկանց զանգվածային տեղաշարժին։ Եթե ՄԱԿ-ին հասանելիություն տան, մենք պատրաստ ենք գնահատել մարդասիրական կարիքներն ու օգնություն ցուցաբերել ստեղծված իրավիճակից տուժած մարդկանց։ Մենք ներկայացուցիչներ ունենք ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում։ Նրանք պատրաստ են աջակցելու օգնության ցանկացած ջանքի, եթե նման հնարավորություն ընձեռնվի»,- ասել է նա։
Հավելենք, որ վերջին տվյալներով 13․550 մարդ է Արցախից տեղափոխվել Հայաստան։
Տեղահանվածների առաջնային հաշվառումն ու կարիքների գնահատումն իրականացվում է Սյունիքի Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում։
Կարծիքներ