Աղետ է տեղի ունենալու․ հասարակությունը չի պատկերացնում

Աղետ է տեղի ունենալու․ հասարակությունը չի պատկերացնում

Հասարակությունը դեռ չի պատկերացնում, թե ինչպիսի աղետ է տեղի ունենալու։ Կեղծ տեղեկատվությունը շատ է, մոլորեցնող ինֆորմացիան շատ է, իշխանությունների թմրեցնող հայտարարությունները շատ են։ Իշխանությունները ամեն օր կեղծ օրակարգեր են ստեղծում՝ հասարակությանը շեղելու գլխավոր օրակարգից, որը երկրի ու քաղաքացու անվտանգությունն է։

Այս մասին քիչ առաջ «Ռուսաստանի և Արևմուտքի բախման կիզակետում» թեմայով հրավիրված քննարկմանը իր ելույթում ասաց Ժուռնալիստների միության նախագահ, 168-ի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը։ Նշենք, որ հանդիպում-քննարկումը նախաձեռնել է «Այլընտրանքային նախագծեր» խումբը։

«Մենք՝ լրատվամիջոցներս, ամեն օր մեր տաղավարներում, տաղավարներից դուրս դրա մասին խոսում ենք, սակայն պատկերացրեք, որ անգամ դա բավարար չէ։ Մարդիկ շոշափելին դեռ չեն զգում, քանի որ յուրաքանչյուր քաղաքացի ունի իր առօրյա խնդիրները։ Պաշտոնական ինֆորմացիան այսօր շեղող ինֆորմացիա է, թշնամական օրակարգ սպասարկող ինֆորմացիա է։ Մարդն այս ամենի մեջ պարզապես մոլորվում է ու չի կարողանում այս ամենին դիմակայել, սկսում է հրաժարվել։ Իմ կարծիքով՝ նույնիսկ խմբեր է պետք ձևավորել, որոնք կգնան մարդկանց մոտ ու կբացատրեն՝ ինչ է կատարվում։ Մարդիկ պիտի կործանարար հետևանքները հասկանան։ Մասնագետները, այո, հասկանում են, բայց հասարակ մարդիկ ևս պիտի հասկանան»,- հավելեց նա։