Արամ Գրիգորյանի դեմ հարուցված քրգործը կարճվել է

Արամ Գրիգորյանի դեմ հարուցված քրգործը կարճվել է

Արթուր Վանեցյանի մտերիմ, ԱԱՊ պահեստազորի փոխգնդապետ Արամ Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրգործը կարճվել է հանցանքի բացակայության հիմքով, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը չհեռանալու մասին հանվել է:

Հիշեցնենք, որ դիմադրության շարժման օրերին`մայիսի 21-ին ոստիկանությունը Արամ Գրիգորյանի տանը խուզարկություն էր սկսել, նա մեղադրվում էր անձանց իբրև թե նյութապես շահագրգռելու և «Հայրենիքի փրկության շարժման» ցույցերին մասնակից դարձնելու մեջ: 

Քննիչը գործի նյութերն ուսումնասիրելով եկել է այն եզրահանգման, որ ապացույցները բավարար չեն Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը պաշտպանելու համար, իսկ նրա գործողությունները հանցակազմ չեն պարունակել: