Զոհված զինվորի մոր մարտակոչը

Զոհված զինվորի մոր մարտակոչը

Հայ ժողովրդի օրհասական այս ժամանակահատվածում Աննա Հակոբյանի կողմից զոհված զինվորների մայրերի փնտրտուքը, որ կրկին խնջույք կազմակերպի և «ուրախացնի, պարացնի նրանց» հետագայում կվակայակոչվի որպես ողբերգություն։

Զինվորի մայրը ինքը ևս հերոս է, հերոսածին։ Զոհված զինվորի մայրը հայի համար սրբություն է։ Նրան «սգից հանելը բոլորիս պարտքն է»՝ ջերմությամբ , խոսքով, աջակցությամբ, սիրով, ակնածանքով ու ամենակարևորը՝ գնահատմամբ։ Զավեշտալին գիտե՞ք որն է․ վիրավոր Հայաստանի արյունը դեռ ծորում է, և գերագույն հրամանատարի կնոջ պարտքը պետք է լինի, ոչ թե խնջույքներով հերոսածին մայրերին քնեցնելու, թմրեցնելու, այլ վիրավոր  երկրին «դարման անելու» գործը։

Ապրիլյան քառօրյային  զոհվել էր Թեքվոնդոյի եռակի չեմպիոն,  «4-րդ հրաձգային վաշտի հրամանատարը Արմենակ Ուրֆանյանը։ Կապիտան Ուրֆանյանն իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հետ ուղարկելով միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Վերջում մի քանի նռնակներ նետելով չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին:

Ու գիտե՞ք ինչ մարտակոչով հանդես եկավ հերոսի  մայրը․ 

«Հիմա ես պատրաստ եմ գնալ առաջնագիծ ու կանգնել մեր զինվորների կողքին: Ես մայր եմ, որդի եմ կորցրել, որի համար միշտ կմղկտամ ու կցավեմ, բայց գիտակցում եմ, որ սա պատերազմ էր, կռիվ՝ հանուն մայր հողի: Պատերազմ, որի ընթացքում մենք կրկին տեսանք թշնամու ցեղասպան ձեռագիրը: Այդքանից հետո հասկանում եմ` կանգ առնելու իրավունք չունենք»:

Այս մարտակոչն այսօր էլ ուժի մեջ է, վիրավոր երկրի արյունը ծորում է։ Հայ մոր կերպարը դա է,  հայրենիքի վտանգի պահին հերոսածին որդիներից առաջ մայրերն են կանգնում, որովհետև գիտեն, որ մայր հողը պահել է պետք, ու իրենց կյանքը հանուն ոչնչի չեն զոհում։ 

Բացում եմ Արմենակ Ուրֆանյանի մոր էջը և մոր հետ այս լուսանկարին եմ նայում։ Արված է 2018 թվականի մարտի 30-ին՝ հետևյալ գրառմամբ․ 

«Արմենակ Ուրֆանյան is with Hamest Urfanyan Nersisyan and Arman Avetisyan

Հայրենիքը սկսվում է մոր կրծքից, արցունքից, սիրուց ու նրանց որդիների թափած արյունից...»։