Քննիչը միջնորդությունս անհիմն մերժեց

Քննիչը միջնորդությունս անհիմն մերժեց

Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնում է.

«Վազգեն Սաղաթելյանի հարցաքննությունից առաջ քննիչին տեղեկացրեցի, որ քննչականի բակում պատգամավորներ Ասպրամ Կրպեյանը,Լևոն Քոչարյանը, էլինար Վարդանյանը ցանկություն են հայտնել տեսնել Վազգենին: Միջնորդեցի ապահովել վստահորդիս իրավունքը եւ թույլ տալ, որպեսզի հանդիպի պատգամավորներին:

Քննիչը միջնորդությունս անհիմն մերժեց: 

Սա նույնպես հստակորեն հաստատում է մեր պնդումը, որ Վազգենի եւ Նարեկի նկատմամբ իրականացվում է քաղաքական վրեժ: 

Հիշեցնում եմ, որ նախկինում պատգամավորներն անարգել մուտք են գործել քննչականներ եւ անարգել հանդիպել են ձերբակալվածներին: