Ռուսաստանը ժամանակավորապես արգելում է օտարերկրացիներին դուրս գալ ռուսական ակտիվներից

Ռուսաստանը ժամանակավորապես արգելում է օտարերկրացիներին դուրս գալ ռուսական ակտիվներից

Նախապատրաստվել է Ռուսաստանի նախագահի հրամանը, որով սահմանափակվում է ժամանակավոր կերպով ռուսական ակտիվներից օտարերկրացիների դուրս գալը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Նա նաեւ ասել է, որ վերջին տարիներին վարվում է տեղայնացման քաղաքական գիծ։ «Մենք ձգտում էինք մեր երկիր ներգրավել ինչպես վերջնական արտադրանք արտադրողներին, այնպես էլ նրանց ենթակապալառուներին, որպեսզի մեծացնենք բաղադրիչների արտադրությունը ռուսական ձեռնարկությունների հզորությամբ: Արտասահմանյան բիզնեսին մենք դեռ դիտարկում ենք որպես պոտենցիալ գործընկեր։ Եվ մենք բաց ենք կառուցողական մտածողությամբ ներդրողների հետ երկխոսության համար»,- ասել է Միշուստինը: Նա հավելել է, որ բազմաթիվ արտասահմանյան ընկերություններ հաջողությամբ աշխատում են ռուսական շուկայում եւ նրանց՝ Ռուսաստանի տարածքում թողարկած արտադրանքը պահանջարկ ունի նաեւ միջազգային շուկաներում։