Ներկայացրել եմ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ Մարուքյան

Ներկայացրել եմ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ Մարուքյան

Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այսօր Ֆրանսիայի Սենատում հանդիպել եմ Սենատի Ցենտրիստական քաղաքական խմբի ղեկավար Հերվե Մարսելի և Սենատի Ֆրանսիա - Հայաստան բարեկամական խմբի ղեկավար ժիլբերտ Լուկ Դեվինազին, ինչպես նաև իմ լավ բարեկամ Ի սի լե Մուլինօ քաղաքի փոխքաղաքապետ Արթուր Խանջյանի հետ։ 

Գործընկերներիս մանրամասն ներկայացրել եմ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և իմ տեսլականը իրավիճակից անվնաս դուրս գալու համար: 

Քաղաքական խորհրդակցությունները վաղը կշարունակեմ Բրյուսելում համաեվրոպական «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցությունը (ALDE) արտահերթ համաժողովի շրջանակներում: