ԵՄ-ն երկարաձգել է Ուկրաինայի պատճառով սահմանված հակառուսական սանկցիաները

ԵՄ-ն երկարաձգել է Ուկրաինայի պատճառով սահմանված հակառուսական սանկցիաները

Եվրոպական Միությունը հայտարարել է, որ երկարաձգում է Ռուսաստանի դեմ սահմանված սանկցիաները, որոնք սահմանվել էին «Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունների պատճառով»։ Այս մասին հայտնում է ԵՄ Խորհրդի պաշտոնական կայքը։ Սանկցիաները երկարաձգվել են առնվազն վեց ամսով եւ կգործեն մինչեւ հաջորդ տարվա մարտի կեսերը։ Սանկցիոն ցանկում 175 ֆիզիկական անձ է եւ 44 կազմակերպություն։ Սանկցիաները ենթադրում են ԵՄ ելումուտի արգելք եւ ԵՄ տարածքում ունեցած ակտիվների սառեցում։