Ով անտարբեր է, նա հայ չի, մարդ չի․ Ծառուկյան

Ով անտարբեր է, նա հայ չի, մարդ չի․ Ծառուկյան

«Ուզում եմ անպայման իմանաք, որ մարդ կա, որը միշտ ձեր կողքին է։ Այս եղածը ոչ մեկի սրտով էլ չի։ Ով անտարբեր է, նա հայ չէ, կարճ ասած, նա մարդ չէ։ Այսպիսի բանը ոչ մեկի համար էլ ցանկալի չէ»։ Այս մասին Աբովյան քաղաքում այցելելով ու դիմելով Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին՝ ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ հայաստանցիները մտահոգ են։ Բոլորս էլ մտահոգ ենք, ամեն մեկս մեր հնարավորությունների չափով։ Հուսով եմ ճակատագրի բոլոր դառնությունները ճաշակած արցախցի մեր քույրերն ու եղբայրները մի փոքր լույս ու ջերմություն են գտել Մայր հայրենիքում։ Բոլորիս բարոյական պարտքն է՝ պատշաճ ուշադրություն և հոգածություն դրսևորել արցախցի մեր հայրենակիցների նկատմամբ։ Համազգային համախմբվածությունն ու միասնությունը եղել և մնում են խնդիրները հաղթահարելու միակ բանալին։ Աստված պահապան հայ ազգին»,- ասել է Ծառուկյանը։