Գերեվարվել են Վրաստանի քաղաքացիներ

Գերեվարվել են Վրաստանի քաղաքացիներ

Ծովահենները երեք նավաստիների են առևանգել Գաբոնի տարածքային ջրերում խարսխված նավից, երեքշաբթի հայտնել է Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ առևանգումը տեղի է ունեցել մայիսի 2-ի գիշերը, առևանգվածների թվում երկուսը Վրաստանի քաղաքացիներ են։ Հաղորդագրության մեջ չի նշվում նավի անվանումը և թե ինչ դրոշով է այն նավարկում։

«Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ծովային տրանսպորտի գործակալությունը արտաքին գործերի նախարարության հետ միասին ակտիվորեն աշխատում է, այդ թվում անձնակազմի և նավատեր ընկերությունների հետ՝ մեր նավաստիներին գերությունից ազատելու համար: Գործակալության ներկայացուցիչներն արդեն կապվել է նավաստիների հարազատների հետ և նրանց մանրամասն տեղեկատվություն տրամադրել»,- նշել է գործակալությունը։