Ոչ մեկը փողոցում չի մնա

Ոչ մեկը փողոցում չի մնա

Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին վստահեցրել է, որ իշխանության վերարտադրության դեպքում ոչ մեկն անգործ չի մնալու, ուստի բոլորը, անկախ նրանից՝ կհայտնվեն ընտրացուցակների անցողիկ տեղերում, թե ոչ, պետք է բոլոր ջանքերը գործադրեն ընտրությունների ժամանակ իրենց հաղթանակն ապահովելու համար, այլապես, ասել է՝ թող ամեն մեկն ինքը պատկերացնի, թե ինչ կլինի իր հետ, եթե այլեւս չլինենք իշխանություն։ Իշխող թիմում նման տրամադրվածությունները եթե հասկանալի են, ապա անհասկանալի են ԲՀԿ-ում առկա խոսակցությունները։

Մեզ պատմեցին, որ վերջին ժողովների ժամանակ Գագիկ Ծառուկյանը գրեթե նույնաբովանդակ խոստումներ է տվել թիմի անդամներին, որ ընտրություններից հետո ոչ մեկն անգործ չի մնա, տարբեր պաշտոններ կզբաղեցնեն, ինչից թիմում տպավորություն են ստացել, որ հնարավոր է ԲՀԿ-ն հետընտրական կոալիցիա կազմի Նիկոլ Փաշինյանի հետ։ Կամ էլ՝ Ծառուկյանը հույս ունի, որ Փաշինյանին դեմ ուժերը ընտրություններից հետո կմիավորվեն եւ իշխանություն կվերցնեն։