Արսեն Զախարյանը վնասվածք է ստացել

Արսեն Զախարյանը վնասվածք է ստացել

Իսպանական «Ռեալ Սոսիեդադի» 20-ամյա ռուսաստանցի կիսապաշտպան Արսեն Զախարյանը ոտնաթաթի վնասվածք է ստացել, հաղորդում է championat.com-ը։

«Այս վնասվածքը նոր չէ, բայց հիմա խորացել է։ Դեռ բուժզննում չի անցել եւ պարզ չէ, թե ինչքան կտեւի վերականգնումը»,- ասել է Արսեն Զախարյանի գործակալ Գենադի Գոլուբինը։

Արսեն Զախարյանը վնասվածքը ստացել էր «Ռայո Վալիեկանոյի» դեմ Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի խաղում (0:0)։ Նա փոխարինվել էր 29-րդ րոպեին։