Փաշինյանը Ստոլտենբերգի հետ հանդիպման մասին գրառում է արել

Փաշինյանը Ստոլտենբերգի հետ հանդիպման մասին գրառում է արել

Ինձ համար մեծ պատիվ էր Երևանում ընդունել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին։

Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ:

Ընդգծել եմ Հայաստանի դիրքորոշումը՝ հիմնված ինքնիշխանության, իրավասության, հավասարության և փոխադարձության վրա»,- գրել է նա: