Եթե Փաշինյանը սա հասկանար, ինքն էլ կդիմեր պատմությանը

Եթե Փաշինյանը սա հասկանար, ինքն էլ կդիմեր պատմությանը

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մի տեսագրության մեջ, երեւի 2017 թվականի, Փաշինյանը, անդրադառնալով Տեր-Պետրոսյանին, ասում է․ «Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները կապ չունեն ընթացիկ քաղաքական պրոցեսի հետ։ ․․․ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր քաղաքական գործունեությունը կառուցում է պատմաբանի տեսակետից, թե, ենթադրենք, 100 տարի հետո ինչ կգրեն այս օրերի մասին»։

Փաշինյանի կարողությունները հնարավորություն են տվել նրան հասկանալ՝ Տեր- Պետրոսյանը,  այո՛, որպես պատմաբան է դիտարկում զարգացումները, բայց նույն այդ կարողությունները բավարար չեն եղել հասկանալու համար, որ նա ոչ թե 100 տարի հետոյին միտված գործողություններ է ծրագրում ու կատարում, այլ որպես պատմաբան` վերլուծում է 100 տարի առաջ եղած զարգացումները, տեսնում է, թե 100 տարի առաջ ձեռնարկված այս կամ այն քայլերն ինչի են հանգեցրել, ու դրանից ելնելով` խոսում է այսօր արվելիք անհրաժեշտ քայլերի մասին։

Եթե Փաշինյանը սա հասկանար, ինքն էլ կդիմեր պատմությանը։ Կուսումնասիրեր 100 տարի առաջ եղած պատմությունը, հետեւություններ կաներ այդ պատմությունից ու չէր կրկնի 100 տարի առաջվա սխալները, որոնք, բնականաբար, պետք է հանգեցնեին 100 տարի առաջվա պարտությանը։ Եվ հանգեցրեցին»։