Ե՞րբ կվերաբացվի «Մալաթիա» տոնավաճառը

Ե՞րբ կվերաբացվի «Մալաթիա» տոնավաճառը

«Մալաթիա» տոնավաճառում աշխատանքները մոտենում են ավարտին: Տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այսօր Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմին կներկայացնեն համապատասխան դիմում, իսկ ահա տոնավաճառը վաղը հավանաբար կվերաբացվի:

Հիշեցնենք, որ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Մալաթիա» տոնավաճառը փետրվարի մեկից փակվել է։ Անցած տարի իրականացված ստուգումների ընթացքում տեսչական մարմնի արձանագրած 17 խախտումներից 12-ն են վերացվել, իսկ ահա մնացյալ 5-ի ուղղությամբ դեռևս աշխատանքներ են տարվում:

Հիշեցնենք նաև, որ տոնավաճառի աշխատակիցները փետրվարի մեկին բողոքի ակցիա իրականացրին, հայտարարելով, որ այս որոշումն անարդար է, ինչը պետք է անպայման վերանայել: