Արցախցի կալանավորված երիտասարդների գործով դատական նիստը շարունակվում է

Արցախցի կալանավորված երիտասարդների գործով դատական նիստը շարունակվում է

Քրեական դատարանի «Աջափնյակ 1» նստավայրում  ընթանում է Սեպտեմբերի 19-20-ի ցույցերով կալանավորված արցախցի երիտասարդների գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ այդ գործով մեղադրանք է առաջադրվել 11 հոգու, մեծամասնությունն արցախցիներ են

Սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո Քննչական կոմիտեն զանգվածային անկարգություններին մասնակցելու հանցակազմով քրեական գործեր էր հարուցել ու տարբեր անձանց նկատմամբ հետախուզում հայտարարել, եւ հոկտեմբերի 27-ին, բոլոր հետախուզվողները հայտնաբերվել ու ձերբակալվել էին։