Սիրիացի փախստականների տունդարձը պետք է լինի առանց հարկադրանքի․ Վ․ Պուտին

Սիրիացի փախստականների տունդարձը պետք է լինի առանց հարկադրանքի․ Վ․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ներկայումս լավ հնարավորություն կա սիրիացի փախստականների տունդարձի համար։ Սակայն, սրանով հանդերձ, կարեւոր է, որ այդ տունդարձը լինի բնական կերպով, առանց հարկադրանքի։ «Մարդասիրական աղետի ծավալները, իսկ դա այլ կերպ անվանել հնարավոր չէ, չափազանց էական են շարունակում մնալ։ Հիմա, երբ Սիրիայի տարածքի մեծ մասում խաղաղություն է հաստատվել, կա լավ հնարավորություն, որպեսզի փախստականները զանգվածաբար տուն վերադառնան։ Սակայն իհարկե, այդ պրոցեսը պետք է լինի բնականորեն, առանց հարկադրանքի։ Ամեն մի սիրիացի պետք է ինքնուրույն որոշում կայացնի, հավաստի տվյալներ ունենալով, թե իր հայրենիքում իրավիճակն ինչպիսին է, ներառյալ նաեւ այն քայլերի մասին, որոնք դուք, պարոն նախագահ եւ Սիրիայի ղեկավարությունը ձեռնարկում է խաղաղ կյանքի կազմակերպման համար»,- Սիրիայի նախագահ Բըշար ալ-Ասադի հետ հանդիպման ժամանակ ասել է Վլադիմիր Պուտինը։