Ճապոնիան մտադիր չէ միանալ միջուկային զենքի արգելման պայմանագրին

Ճապոնիան մտադիր չէ միանալ միջուկային զենքի արգելման պայմանագրին

Ճապոնիան մտադիր չէ միանալ միջուկայինզենքի արգելման պայմանագրին, որն ուժի մեջ է մտնում այսօր՝ հունվարի քսաներկուսին։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան։ «Մենք մտադիր չենք ստորագրել այդ պայմանագիրը»,- հայտարարել է Սուգան։ Պայմանագիրը վավերացրել է հիսուն պետություն, Նշենք, որ միջուկային ակումբի պետությունները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Չինաստանը, հայտարարել են, որ մտադիր չեն այն վավերացնել։