Հրաժարական է տվել Ուկրաինայի ոստիկանապետը

Հրաժարական է տվել Ուկրաինայի ոստիկանապետը

Հրաժարական է տվել Ուկրաինայի ոստիկանապետ Սերգեյ Կնյազեւը։ Այս մասին հայտնում է Страна.UA-ն, հավելելով, որ Կնյազեւը հրաժարականի դիմումը ներկայացրել է Ուկրաինայի ՆԳ նախարարին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ լեհ սահմանապահները ձերբակալել էին Կնյազեւի նախկին կնոջը՝ Վիկտորյային, ով փորձել էր 650 հազար եվրո առանց հայտարարագրման անցկացնել Լեհաստան։ Ըստ ամենայնի հենց այս սկանդալն էլ պատճառ է դարձել հրաժարականի համար։ Նշենք, որ Կնյազեւը հայտարարել է, որ այդպես կվարվեր որեւէ եվրոպական պետության ոստիկանության ղեկավարը։