Միջազգային

Մեկի հետ առեւտրի ծավալները նվազեցնում է, մյուսի հետ՝ ավելացնում

Մեկի հետ առեւտրի ծավալները նվազեցնում է, մյուսի հետ՝ ավելացնում

Թուրքիան կրճատել է Ռուսաստանից ապրանքների ներկրումը։ Այդ մասին վկայում են հրապարակված վիճակագրական տվյալները։

Համաձայն թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների, ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին Ռուսաստանից ներկրումները Թուրքիա նվազել են 3,5 միլիարդ դոլարով կամ 22,8 տոկոսով։ Ռուսաստանը թուրքական պետության առեւտրային գործընկերների ցանկում առաջինն է՝ ներկրումների կրճատման ծավալով։ Երկրորդ տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն են։

Այստեղ ներկրումների ծավալը կրճատվել է 835 միլիոն դոլարով։ Երրորդ տեղում Բոլիվիան է։ Այս լատինա-ամերիկյան երկրից ներկրումները կրճատվել են 98,6 տոկոսով կամ 429 միլիոն դոլարով։

Դրա փոխարեն՝ Անկարան ավելացրել է Չինաստանից ներկրումները՝ այն հասցնելով 1,8 միլիարդ դոլարի։

Աճել են նաեւ ներկրումները՝ Միացյալ Նահանգներից, Ղազախստանից, Շվեյցարիայից եւ Մեքսիկայից։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image