Միջազգային

Իրանն ու ԱՄՆ-ն մոտ են խաղաղության պայմանագիր կնքելուն

Իրանն ու ԱՄՆ-ն մոտ են խաղաղության պայմանագիր կնքելուն

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային PressTV-ին ասել է, որ Միացյալ Նահանգների հետ խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքը գրեթե ավարտվել է դրա հիմնական կետերով։

«Խնդիրն այն է, որ Միացյալ Նահանգների հակասական դիրքորոշումները միշտ էլ անհանգստություն և խափանումներ են առաջացրել այս գործընթացում», - հավելել է նա։ Բաղայիի խոսքով՝ Իրանը բանակցություններին միացել է «բարի կամքով և լիակատար պատասխանատվությամբ», սակայն ամերիկյան դիրքորոշումը, ենթադրաբար, բազմիցս փոխվել է՝ ներկայացնելով «անիրատեսական» պահանջներ և իրականացնելով հարձակումներ։

Հունիսի 11-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ երկու երկրներն էլ համաձայնել են դադարեցնել պատերազմը։ «Մենք շուտով կստորագրենք։ Փաստաթղթերը գտնվում են պատրաստման վերջին փուլում», - բացատրել է նա։ Քաղաքական գործիչը զգուշացրել է, որ Հորմուզի նեղուցը կբացվի փաստաթղթերի ստորագրումից անմիջապես հետո, ինչը կարող է տեղի ունենալ այս շաբաթավերջին։

The Guardian-ի աղբյուրի փոխանցմամբ՝ հուշագիրը չի պարունակում միջուկային հարցի վերաբերյալ կոնկրետ համաձայնագրեր։ Փաստաթղթում նշվում են այն մեխանիզմները, որոնք անհրաժեշտ կլինեն Իրանի միջուկային ծրագրի և սառեցված իրանական ակտիվների թեմայով հետագա բանակցությունների համար։

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image