Հասարակություն

«Հրապարակ»․ «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ից նախարարությունը 103.5 մլն դրամի գնում է արել

«Հրապարակ»․ «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ից նախարարությունը 103.5 մլն դրամի գնում է արել

Շրջակա միջավայրի նախարարությունը մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել Դոպինգ սփեյս ընկերության հետ։ Պայմանագրի համաձայն պետք է իրականացվի տեսահսկման համակարգերի մոնտաժման և կարգաբերման աշխատանքներ։ Պայմանագրի արժեքը կազմում է 103 մլն 572 հազար 460 դրամ, որից 93 մլն 215 հազար 214 դրամը ընկերությանը փոխանցվել է որպես կանխավճար։ Հատկանշական է, որ «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ն այս պայմանագրով հանդիսանում է գործակալ, իսկ կապալառուն «Թիմ Սիստեմս» ՓԲԸ-ն է։ Աշխատանքնեն իրականացվելու են Ոսկերիչների փողոց 1 հասցեում։ Այս հասցեում է գտնվում Մերիդիան էքսպոկենտրոնը։

«Դոպինգ սփեյսը», ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի, հիմնվել է 2023թ-ի հուլիսի 4-ին։ Ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը Մակար Պետրոսյանինն է՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ) որդունը: Ընկերության մյուս բաժնետերը Հայկ Սիմոնյանն է՝ «Դոպինգ» գովազդային գործակալության հիմնադիրը։ «Դոպինգ սփեյսը» նույն այն ընկերությունն է, որը պետք է Երևանում կազմակերպեր ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի համերգը։ Սակայն նույն տարում Մակար Ալեքսանյանը դուրս է եկել ընկերության բաժնետերերի ցուցակից և այժմ որևէ առնչություն չունի ընկերության հետ։ Այժմ ընկերության 100 տոկոս բաժնետերը Հայկ Սիմոնյանն է։

Իսկ «Թիմ Սիսթեմս» ՓԲԸ-ն պատկանում է Ալեքսանդր և Հայկ Եսայաններին, որոնք «Գրանդ Հոթել Երևանի»-ի սեփականատերն են և ըստ հրապարակումների՝ 2018թ. հայտնի իրադարձություններից հետո նրանց ունեցվածքը շեշտակի աճել է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image