Եվրամիության ընդլայնման հարցերով նախարար Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան։ Կոսն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Մենք ֆինանսական աջակցություն կցուցաբերենք և Հայաստանի համար ավելի հեշտ կդարձնենք իր հարևանների և Եվրոպայի հետ առևտուրը։ Ես հուլիսի 5-ին կմեկնեմ Երևան՝ առաջ մղելու կոնկրետ քայլեր»,- գրել է Մարթա Կոսը։