Վիճակագրական տվյալների համաձայն՝ ամերիկյան Obsession սարսափ ֆիլմը՝ հինգ հանգստյան օրերի ընդհանուր հաշվարկով ունեցել է ռեկորդային ծավալի եկամուտներ կինովարձույթում՝ 265 միլիոն դոլար։ Կինոնկարը շարունակում է մնալ կինոդիտողների ուշադրության կենտրոնում, չնայած որ սեանսները այդքան էլ հաճախակի չեն արվում։
Մասնագետները նշում են, որ Obsession-ի՝ կինովարձույթում հավաքած եկամուտը արդեն գերազանցել է բյուջեն՝ 350 անգամ։ Կինոնկարի բյուջեն կազմել է 750 հազար դոլար։ Obsession-ն այս ցուցանիշով առաջ է անցել «Շատ սարսափելի կինո 6»-ից եւ «Տիեզերքի տիրակալներից»։