Իսրայելական ռազմաօդային ուժերը ռեյդ են անցկացրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձաններում, ինչի հետեւանքով ոչնչացվել է «Հըզբոլլահ» շիա մահմեդական կազմակերպության բարձրաստիճան հրամանատար։ Այս մասին հայտնում է Al Hadath-ը։ Հարվծը հասցվել է Գոբեյրի շրջանի հինգ հարկանի շենքին, որտեղ գտնվել է «Հըզբոլլահի» գրասենյակը։
Զոհված բարձրաստիճան ներկայացուցիչը պատասխանատու է եղել Լիբանանի արեւելքում կազմակերպության ստորաբաժանումների հետ օպերատիվ ապի ապահովման համար։ Իրականացված գործողության հետեւանքով չորս խաղաղ բնակիչ էլ է տուժել, որոնք հոսպիտալացվել են։