Հարցազրույց

Հիսուն խուժանի պահվածքով բան չի կարող որոշվել

Հիսուն խուժանի պահվածքով բան չի կարող որոշվել

Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցը երեկ ուղեկցվեց դաժան տեսարաններով։ Լեռնահայաստանցիները որեւէ քաղաքում Նիկոլ Փաշինյանին թույլ չտվեցին հանգիստ քայլել, բողոքի ակցիաներով ուղեկցեցին նրան՝ վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղալով նրա հասցեին։ Մենք զրուցեցինք «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։

- Պարոն Աղազարյան, հնարավո՞ր է Սյունիքի այցից հետո իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որոշի, որ ընտրությունների հանրային պահանջ չկա։ Ըստ էության, դուք տեսաք ձեր նկատմամբ իրական վերաբերմունքը։

- Բացարձակ համաձայն չեմ ո՛չ Ձեր հարցադրման ձեւի հետ, ո՛չ երանգի հետ, ո՛չ էլ բովանդակության հետ։

- Ինչո՞ւ, հայհոյանքն ու վիրավորանքը դարձել են նորմալ երեւո՞ւյթ, որ ես էլ այլ երանգով Ձեզ հարց տամ։

- Հիսուն խուժանի պահվածքով բան չի կարող որոշվել։

- Մտածում եք, որ Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ցույցի մասնակիցները խուժաննե՞ր էին։

- Ես չեմ մտածում, այլ համոզված եմ։

- Ինչո՞ւ, ստուգե՞լ եք բոլորին, եւ ինչո՞ւմ է արտահայտվում նրանց խուժանությունը։

- Իհարկե, ստուգել եմ, բոլորին էլ ճանաչում եմ հատ-հատ։

- Սյունի՞ք եք գնացել, նրանց կենսագրություննե՞րն եք ստուգել, ինչո՞ւ եք խուժան անվանում, որտե՞ղ եւ ինչպե՞ս են խուժանություն արել։

- Չեմ գնացել, բայց Սյունիքում հարյուրավոր ընկերներ ունեմ։

- Լավ, ինչո՞ւ են խուժան, ի՞նչ են արել։

- Խուժան, այսինքն՝ որ փողով կարա իրա սրբությունը կասկածի տակ դնել։

- Սրբությունը Նիկոլ Փաշինյանը չէ, այլ՝ հայրենիքը, իրենց տունը, որը ձեր իշխանությունների ձեռամբ դրվել է Ադրբեջանի երախում։

- Ես հիմա լավ տրամադրություն ունեմ, իսկ Դուք պրովոկացիա եք անում, որ մի երկու լավ բան ասեմ։

- Ասեք, մի խնայեք։

- Ես այդ հարցին հարյուր անգամ պատասխանել եմ ու չեմ ուզում պատասխանել։

- Համաձա՞յն եք, որ Սյունիքը հայտնվել է անմիջական վտանգի տակ, ուզում էիք ձեզ զուռնա-դհոլո՞վ դիմավորեին։

- Այո, հայտնվել է։

- Օրերս էլ Ալիեւը հայտարարեց Զանգեզուրի վերաբերյալ իր նոր նկրտումների մասին։

- Այո, հայտարարեց։

- Հիմա ուզում եք սյունեցին ծափերո՞վ դիմավորի ձեզ, որ իր անվտանգությունը վտանգել եք, ու ավելին՝ խոսք է գնում Մեղրիից միջանցք տալու մասին։

- Չէ, ես գտնում եմ, որ սյունեցին իր անհամաձայնությունները պետք է հայտնի, բայց ոչ այդ ձեւերով, փողոցային քֆուրների մակարդակով։

- Իսկ ինչպե՞ս հայտնի։

- Կներեք, ես էլ ժամանակ չունեմ, եկել եմ երկու ոտքերը կորցրած ազատամարտիկին այցի։

- Իսկ ո՞րն էր Նիկոլ Փաշինյանի այցի նպատակը՝ Մեղրիի միջանցքի հա՞րցն էր լուծել, թե՞ ուզում էր  ընտրություններին ընդառաջ հոգեբանական ճնշում գործադրել, որ տեսեք՝ ճիշտ է, ամիսներ առաջ ինձ մերժել են Սյունիքում, բայց հիմա իրավիճակ է փոխվել։

- Ես չեմ կարող ասել, թե ինչ նպատակով է գնացել։ Կառավարության քայլերի հետ կապված՝ մենք չենք կազմում օրակարգ։

- Նիկոլ Փաշինյանը նախկիններին եւ հատկապես Սերժ Սարգսյանին քննադատում էր ոստիկանական մեծ խմբերի ուղեկցությամբ տեղաշարժվելու համար եւ ասում, որ եթե ինքը հայտնվի այդ կարգավիճակում, հրաժարական կտա։ 

- Ոստիկաններն այնտեղ էին, որպեսզի որոշ մարդիկ չափը չանցնեն, դուք տեսաք՝ ինքը քայլեց Կապանում, մարդիկ շատ լավ ընդունեցին իրեն, Մեղրիում էլ շատ լավ կընդունեին, ուղղակի դա ուրիշ հանգամանքներով էր պայմանավորված, որի մասին մենք գիտենք, բայց չեմ ուզում խոսել։

- Դե, ոստիկանները Սերժ Սարգսյանին էլ էին Ձեր ասած նպատակով ուղեկցում։

- Ոստիկանները երկրի առաջին դեմքի ապահովությունն էին, այո, պահում ինչպես հարկն է։

- Եվ սա հրաժարականի պատճա՞ռ չէ։

- Իհարկե, ոչ։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image