Թուրքական ռազմաօդային ուժերի «Pars» էսկադրիլիան 2026 թվականի օգոստոսից նոյեմբեր ամիսներին կտեղակայվի Էստոնիայի Էմարի ավիաբազայում։
Հինգ F-16 կործանիչից և 76 զինծառայողից բաղկացած էսկադրիլիան շուրջօրյա պատրաստվածության ռեժիմով իրականացնելու է առաքելություն, որն ընդգրկում է Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի օդային տարածքը։