Հունիսի 18-ին կամ 19-ին Գուգարք գյուղում, զորավարժության ժամանակ հակահետևակային ականի պայթյունից հատուկ նշանակության բրիգադի զինծառայողի ոտքը վնասվել է։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ զորավարժություններում օգտագործվել են մարտական ականներ։ Դեպքի մասին հարց տվեցի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանին: Նա հաստատեց մեր տեղեկությունը եւ հայտնեց. «Զինծառայողը վիրահատվել է, գտնվում է բժիշկների հսկողության ներքո, նրա կյանքին վտանգ չի սպառնում, առողջության և զինծառայողի այլ անձնական տվյալներ չենք կարող հաղորդել, քանի որ համապատասխան օրենքները (անձնական տվյալների և բժշկական գաղտնիքի մասին) թույլ չեն տալիս»։
Հասարակություն
Ամենաընթերցված
Հայտնաբերեցին որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը
Քիչ առաջ ջրասուզակներին և փրկարարներին հաջողվեց Փամբակ գետում հայտնաբերել 13-ամյա աղջկա մարմինը։ Հիշ...
Ո՞վ է ընթացող Աշխարհի առաջնության միակ հայը
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը միշտ էլ եղել է այն բեմը, որտեղ ազգերը ներկայացնում են իրենց լավագույն...
Քրեական վարույթ պետք է նախաձեռնվի. ԱԱԾ նախկին տնօր...
«Հրապարակը» ԱԱԾ-ի կողմից ինֆորմացիայի անօրինական արտահոսքի մասին Փաշինյանի հայտարարությունների վերաբ...
×
❮
❯