Այլ

Ոչ թե ՌԴ-ն, այլ ԵՄ-ն է դավաճանել Հայաստանին և հայերին․ Զախարովա

Ոչ թե ՌԴ-ն, այլ ԵՄ-ն է դավաճանել Հայաստանին և հայերին․ Զախարովա

Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Եվրամիությունը դավաճանեց Հայաստանին, իսկ եվրոպացի դիտորդները դավաճանեցին հայերին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Վերջին իրադարձությունները հստակ ցույց տվեցին, որ եվրոպացի դիտորդները որդեգրել են ամենաստոր դիրքորոշումը, նրանք սկզբում զբաղված էին Հայաստանին ուղղված հորդորներով, խոստումներով և պարզապես պաշտոնական Երևանին գցեցին այլ ծուղակ, իսկ հետո դարձան լուռ վկաներ, թե ինչպես է զարգացել իրավիճակը»-այսօր կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

Բրյուսելը լուռ հետևում էր, թե ինչպես են ռուս խաղաղապահները օգնում Հայաստան մեկնող Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և հումանիտար օգնություն հասցնում տարածաշրջան, ընդգծել է Զախարովան։ 

«Այդ ամենն արվում էր լուռ, բնականաբար, ՀՀ քաղաքացիներին հեքիաթներ պատմելով, թե իբր Ռուսաստանը դավաճանել է։ Ոչ՛, Ռուսաստանը չի դավաճանել, Ռուսաստանը միշտ եղել է նրանց կողքին, միշտ դադարեցրել է արյունահեղությունը այս տարածաշրջանում և միշտ օգնել է ֆինանսապես, տնտեսապես և մարդասիրաբար»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Հենց Եվրամիությունն է խորհուրդ տվել Երեւանին հրաժարվել Մոսկվայի միջնորդությամբ հաստատված պայմանավորվածությունների կատարումից։ «Եվրամիությունն էր, որ դավաճանեց հայերին»,- եզրափակել է Զախարովան։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image