Էքսկլյուզիվ

«Հրապարակ»․ ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու հերթական քայլին են պատրաստվում

«Հրապարակ»․ ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու հերթական քայլին են պատրաստվում

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, ինչպես հայտնի է, փետրվարին կայցելի Հայաստան եւ Ադրբեջան։ Ակնհայտ է, որ այցի գլխավոր նպատակը TRIPP-ի մեկնարկն է լինելու, հնարավոր է համատեղ ընկերություն հիմնելու մասին համաձայնագիր ստորագրվի, որում կամրագրվի, որ ամերիկյան կողմին բաժին կհասնի այդ ընկերության 74, Հայաստանին՝ 26 տոկոսը։ TRIPP-ը, սակայն, միակ ուղղությունը չէ, որ լինելու է Վենսի ուշադրության կենտրոնում։

Իշխանական կուլիսներում խոսում են, որ հնարավոր է նաեւ փաստաթուղթ ստորագրվի, համաձայն որի՝ Հայաստանն ԱՄՆ-ին է վերապահելու մոդուլային ատոմակայանի կառուցումը։ Այս թեման արդեն մի քանի տարի է՝ շրջանառվում է իշխանության օրակարգում: Նման հայտ ներկայացրել է նաեւ Ռուսաստանը։ Բնական է, որ որոշումը քաղաքական է լինելու. Արեւմուտքն ու ԱՄՆ-ն ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու իրենց ծրագրի մաս են համարում Մեծամորի ատոմակայանի փակումը եւ մոդուլային ատոմակայանների կառուցումը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image