Միջազգային

Իրանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումը

Իրանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումը

Իրանը դադարեցրել է կատարել Վաշինգտոնի հետ կնքված հուշագրով ստանձնած իր պարտավորությունները, հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբ-Աբադին։

«Մենք դադարեցրել ենք մեր պարտավորությունների կատարումը և զբաղված ենք երկրի պաշտպանության խնդիրներով»,- Իրանի փոխարտգործնախարարի հայտարարությունն է մեջբերել Tasnim գործակալությունը։

Ավելի վաղ էլ Իրանի խորհրդարանի խոսնակ, իրանական բանակցային խմբի ղեկավար Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆն էր հայտարարել, որ Իրանն իմաստ չի տեսնում պահպանել ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագրի դրույթները, եթե այդ համաձայնագիրը չի գործում։

Հիշեցնենք՝ Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ին ստորագրել էին փետրվարի 28-ին վերսկսկված հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ հուշագիր, սակայն հուլիսի 8-ին ԱՄՆ վերսկսեց գրոհներն Իրանի դեմ, Իրանն էլ պատասխան հարվածներ հասցրեց տարածաշրջանում տեղակայված ամերիկյան թիրախներին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image