Իսրայելական բանակը դադարեցրել է հարավային Լիբանանի վրա հարվածները՝ Միացյալ Նահանգների խնդրանքով։
Իսրայելի պետական KAN հեռուստաալիքը, հղում անելով իսրայելական անվտանգության անանուն պաշտոնյային, նշում է, որ երկրի կառավարության կողմից բանակին տրված հրամանը՝ համաձայն ԱՄՆ պահանջների, ուժի մեջ կմնա մինչև Իրանի և Միացյալ Նահանգների միջև լարվածության և Լիբանանի հետ բանակցությունների ընթացքի վերաբերյալ իրավիճակի պարզաբանումը։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Թել Ավիվի վարչակազմը Իսրայելի դեմ հնարավոր պատասխան հարվածը դիտարկել է որպես Իրանում ռազմավարական թիրախներին հարվածելու հնարավորություն, սակայն Սպիտակ տան խնդրանքով բանակին հրահանգվել է «մնալ պատրաստ»՝ կանխելու համար առկա լարվածության տարածումը Իսրայելի վրա։