Հասարակություն

Պարեկների սարքերը կամ լավ չեն աշխատում, կամ՝ քաղաքացիները տուգանքի մատերիալ են

Պարեկների սարքերը կամ լավ չեն աշխատում, կամ՝ քաղաքացիները տուգանքի մատերիալ են

Պարեկների՝ մեքենաների ապակիների մգեցվածությունը չափող սարքերը, պարզվում է, ըստ տրամադրության են ցույց տալիս ապակու մգեցվածության չափը, կամ էլ պարեկներն են շահագրգռված տուգանել կամ չտուգանել քաղաքացիներին։ Զորօրինակ՝ քաղաքացի Անդրանիկ Մանգասարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ 2 օր առաջ տուգանվել է պարեկային ոստիկանների կողմից, սակայն հետագայում պարզել է, որ եթե իրեն հանդիպեր մեկ այլ պարեկ, ապա, ըստ ամենայնի, չէր տուգանի․

«Երեկ ինձ պարեկները կանգնեցրել են ապակիների մգեցվածության համար, բայց ապակիները թաղանթապատված չեն, գործարանային մգեցված ապակիներ են, և իմ տեղեկություններով՝ 70 տոկոսանոց են, անզեն աչքով էլ է երևում, որ 95 տոկոս չէ մգեցվածությունը։ Չափել են, 4.4 տոկոս է ցույց տվել տեսանելիությունը, այսինքն՝ մգեցվածությունը 96.6 տոկոս են հաշվել։ Իրենց հարցնում եմ՝ հնարավոր չէ՞, որ ձեր սարքը սխալ ցույց տա, ասում են՝ ոչ, լիցենզավորված սարքեր են, բացառված է, որ սխալ ցույց տա։ Ասացի՝ հնարավո՞ր է, որ մեկ այլ պարեկի կանգնեցնենք, խնդրենք, որ ինքը չափի, որպեսզի հասկանանք՝ տարբերություն կա՞, թե՞ չկա, ասում է՝ ոչ հնարավոր չէ, արձանագրությունը արդեն կազմվել է, եթե առարկություններ լինեն, բողոքներ լինեն, 30 օրվա մեջ կարող եք բողոքարկել։ Ես հետո վարորդներից մի բան էլ եմ իմանում, որ եթե, օրինակ, վարորդները բողոքարկում են կամ դիմում են դատարան, ապա այդ վճարներն ամբողջովին մեր հաշվին են լինում, և նույնն է դառնում տուգանվելն ու դատարանին գումար վճարելը, թեկուզ եթե դատը շահում էլ ես։ Ես գիտեմ, որ այդպիսի օրենք էլ չկա, եթե ինչ-որ մեկը կա, որ զբաղվում է այդ հարցով, ես ավելի ուրախ կլինեմ, որ ավելի ստույգ տեղեկացվեմ, բայց բոլորն էլ նույն բանն են ասում, որ պաշտոնապես չի հաստատվել այդ օրենքը։ Ինչևէ, գալիս, հասնում եմ Նոր- Նորք, մեկ այլ պարեկի եմ մոտենում, խնդրում եմ, որ չափի, և տեսանելիությունը կազմում է14.6 տոկոս։ Այդ ամենը մի կես ժամվա մեջ է տեղի ունենում, չնայած որ ժամանակը այդքան էլ էական չէ, նույն պատուհանը մի դեպքում 4.4, մյուս դեպքում 14.6 է տույց տալիս»։

Քաղաքացին մեզ հետ զրույցում տարակուսանք հայտնեց՝ փաստորեն քաղաքացին տուգանքի մատերիալ է․

«Չգիտեմ՝ ինչո՞վ է պայմանավորված այդ տարբերությունը։ Եթե իրենք ասում են, որ տարբերություն հնարավոր չէ, լիցենզավորված սարքեր են, և անհնար է սխալ ցույց տան, բայց արդյունքում հնարավոր է լինում։ Ես ինչպե՞ս հասկանամ, այսինքն՝ այդ 4.4 ցույց տվող սարքը մգեցվածությունը ավել է ցույց տալիս՝ ի վնաս վարորդի ։ Այսինքն՝ եթե թույլատված չափի սահմանում վարորդը ունենա ապակի, իրենց սարքով էլի խախտում է ցույց տալիս այդ ապակին, դա ինչպե՞ս հասկանանք։ Այսինքն՝ կոնկրետ տուգանվելու մատերիալ է քաղաքացին, եթե իրենք հայտարարություն էին արել, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, ստացվում է, որ հենց կոնկրետ տուգանքի մատերիալ է»,- ասաց քաղաքացին։ Նա նաեւ հավելեց, որ երկու դեպքում էլ նույն տեսակի սարքով են չափել մգեցվածությունը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image