Նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը մոտ օրերս կխոսի Հրայր Թովմասյանի քրեական հետապնդման մասին՝ պատրաստվում է հիմնովին ջախջախել քրգործը, որը հարուցվել է երեկ։ «Կրկին գործ ունենք այն դեպքի հետ, երբ իրավակիրառ մարմինները գտնում են, թե Հայաստանում օրենսդրությունը բաղկացած է միայն քրեական օրենսդրությունից ու ոչ Սահմանադրությունից, եւ ապա` խիստ անընդունելի եմ համարում ՍԴ նախագահի նկատմամբ նման վերաբերմունքը, քանի որ փաստն ինքնին խախտում է ինչպես դատարանների անկախությունը, այնպես էլ իրավական պետության հիմքերն ու հենքը։ Առաջիկայում ես պատրաստվում եմ այս եւ երկրում տեղի ունեցող քրեական արդարադատության հարցերին անդրադառնալ խորքային-մասնագիտական եւ միջազգային իրավունքի տեսակետից»: Իսկ եթե մեղադրանք առաջադրվի՞ Թովմասյանին։ «ՍԴ դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու համար ՍԴ-ն պետք է համապատասխան որոշում կայացնի, սակայն այստեղ կարեւոր նրբություն կա, որի մասին առաջիկայում կխոսեմ»:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Չմարսեցին տեղի ունեցածը
Նախորդ ամիս Արաբկիրում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ ընդհարված բժշկուհի Արփինե Սողոյանի դո...
Ինչու՞ է Ալիևը «հիշել» Սամվել Կարապետյանին
Պարզվեց, որ Ժոզեպ Բորելը (Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով նախկին բարձր...
Շենքի տանիքում երիտասարդների հավաքույթը վերածվել է...
«Հրապարակ»-ի տեղեկություններով անցած գիշեր ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի...
3 վարչական շրջանում 2 օր ջուր չի լինի
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, իր հաճախորդներին, որ պլանայինն աշխատանքներով պայմանավորվա...
×
❮
❯