Հասարակություն

Առաջիկա հավաքները լինելու են 25-օրյա, այլևս հրաժարվում ենք եռամսյա հավաքներից․ նախարար

Առաջիկա հավաքները լինելու են 25-օրյա, այլևս հրաժարվում ենք եռամսյա հավաքներից․ նախարար

Կառավարության այսօրվա նիստին Պաշտպանության նախարարը խոսեց եռամսյա հավաքներից հրաժարվելու և դրանք 25-օրյա հավաքներով փոխարինելու մասին։ 

«Մեր նպատակը հետևյալն է՝ մենք հրաժարվում ենք եռամսյա հավաքներից, հավաքները դառնում են 25-օրյա, իրականում 21 օրն է հիմնական ծառայությունը, 25 օրը՝ կազմակերպական հատվածը նաև ապահովելու համար։ Յոթ օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն: Շուտով կարգը կլինի, մենք դրա մասին կհայտարարենք: Առաջիկա հավաքները լինելու են 25-օրյա, այլևս հրաժարվում ենք եռամսյա հավաքներից: Բայց դա լինում է պարտադիր Հայաստանի բոլոր զինապարտ քաղաքացիների համար»,-ասաց նախարարը։

Պապիկյանը նաև շեշտեց, որ իրենք հնարավորություն ընձեռելու են զինապարտ քաղաքացիներին՝ ընտրելու ժամկետը, թե որ 25 օրն է ուզում ինքը տրամադրել ՀՀ սահմանները պաշտպանելուն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image