Քաղաքականություն

Ալիևն «անհամաչափ» է որակել Հայաստանի  արձագանքը «սահմանային լարումներին»

Ալիևն «անհամաչափ» է որակել Հայաստանի  արձագանքը «սահմանային լարումներին»

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունն այսօր առավոտյան հաղորդագրություն է տարածել ԱՄՆ նախագահի ԱԱԽ Ջեյք Սալիվանի և Իլհամ Ալիևի միջև երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին։

Տեղեկանում ենք Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքից։

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում «գոհունակություն հայտնեցին երկկողմ հարաբերությունների կապակցությամբ ու նշեցին դրանց նշանակությունը երկու երկրների և տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու համար»:

Ջեյք Սալիվանը «մտահոգություն հայտնեց վերջին շրջանում Ադրբեջան-Հայաստան սահմանին տիրող լարումների վերաբերյալ ու շեշտեց նման տարաձայնությունները խաղաղորեն լուծելու կարևորությունը»: 

Ըստ ադրբեջանական նախագահականի՝ ԱՄՆ ԱԱԽ-ն նաև ընդգծել է, որ «կողմերը պետք է կառուցողական քննարկումներ սկսեն միջազգային սահմանը գծանշելու համար: «Ջեյք Սալիվանը փոխանցեց Միացյալ Նահանգների հանձնառությունը տարածաշրջանային խաղաղության ձեռքբերմանը»:

«Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը վերահաստատեց մեր հանձնառությունը տարածաշրջանային խաղաղությանը և անվտանգությանը: Ադրբեջանի նախագահը դրական գնահատեց տարածաշրջանային հետկոնֆլիկտային իրավիճակն ու մատնանշեց, որ իրավիճակը տարածաշրջանում, այդ թվում`Ադրբեջան-Հայաստան սահմանի երկայնքով, կայուն է մնացել հակամարտության ավարտից ի վեր անցած վեց ամիսներին», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ալիևը կիսել է «ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդականի տեսակետը Ադրբեջանի և Հայաստանի միջև միջազգային սահմանի գծանշման շուրջ բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին» և ընդգծել է «նման գործընթացն իրականացնելու կարևորությունը` համաձայն 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության»:

«Նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Հայաստանի անհամաչափ արձագանքը սահմանային լարումներին ու խնդիրը միջազգայնացնելու փորձը կարող են հանգեցնել տարածաշրջանային սրացման, ու վերահաստատեց բոլոր վիճաբանությունները խաղաղորեն լուծելու կարևորությունն ու բանակցային գործընթացում ներսում», - եզրափակված է մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image