Հասարակություն

Ստեփան Գալստյանը կկալանավորվի՞

Ստեփան Գալստյանը կկալանավորվի՞

Մենք գրել էինք, որ այսօր ձերբակալվել է Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանին: Նա օրերս ԱԱԾ-ում հարցաքննվել էր զենքի հայտնի գործով։ 

Տեղեկացանք նաև, որ վաղը ժամը՝ 12:00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Ստեփան Գալստյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննարկումը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ, որը վերաբերում է 2011 թվականին իրականացված զենք-զինամթերի տենդերին, եւ որի շրջանակներում ձերբակալվել է ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը։ Կլալնավորվել են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը)։

Լրահոս

Ամենաընթերցված

Տարադրամի փոխարժեքները

Տարադրամի փոխարժեքները

ՀՀ բանկերում այսօր՝ հուլիսի 26-ին ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364 դրամ, վաճառքի նվազագույն...

×
Gallery Image