Հասարակություն

«Հրապարակ»․ Մի գործով մեղադրյալ է, մյուսով` տուժողի ներկայացուցիչ

«Հրապարակ»․ Մի գործով մեղադրյալ է, մյուսով` տուժողի ներկայացուցիչ

Արմեն Միշայի Էդիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա եւ Կարեն Գրիգորի Սարգսյանը, հանդիսանալով պաշտոնատար անձինք՝ հետաքննության մարմնի աշխատակիցներ, զբաղեցնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ-հետախուզության վարչության 14-րդ բաժնի գլխավոր օպերլիազորի պաշտոնները, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու, հարկային իրավախախտումների վերաբերյալ առկա տեղեկությունների, ինչպես նաեւ հարկային հանցագործությունների կատարման մասին վկայող այլ փաստերի եւ հանգամանքների առկայության դեպքում համապատասխան միջոցառումներ իրականացնելու նպատակով, 2026 թ. հունվարի 12-ին այցելել են Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեհի 4/1 հասցեում գտնվող՝ անհատ ձեռնարկատեր Արմեն Մանվելի Ալեքսանյանի եւ նրա եղբոր՝ Արտակ Մանվելի Ալեքսանյանի կողմից օգտագործվող «Օվսաննա» հանրախանութ, որտեղ նրանց օգտին հովանավորչության եւ ապօրինի անգործության, այն է՝ նշված հանրախանութում ստուգումներ չիրականացնելու, սուպերմարկետը ժամանակավորապես չփակելու, առեւտուրը չարգելելու... խախտումներ լինելու դեպքում դրանք չարձանագրելու եւ տուգանք չնշանակելու համար, նախնական համաձայնությամբ խմբի կազմում Արմեն Ալեքսանյանից եւ Արտակ Ալեքսանյանից պահանջել են մինչեւ տվյալ աշխատանքային օրվա ավարտը տալ առանձնապես խոշոր չափերով՝ 9 մլն դրամ կաշառք: 

Արմեն Էդիլյանին եւ Կարեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 435 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով («Կաշառք ստանալը, որը կատարվել է դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի կողմից») եւ նույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով («Կաշառք ստանալը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»)։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Փետրվարի 13-ին քրեական գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լեւոն Պետրոսյանին։ 

Արմեն Էդիլյանը եւ Կարեն Սարգսյանը Իջեւանի բնակիչներ են։ Տավուշի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ, Արմեն Էդիլյանի երեխային առնչվող քրեական գործ է քննվում: Շինարար բանվոր, 1983թ․ ծնված Ս. Էդիլյանը մեղադրվում է իր հարեւան, ազգակից Արմեն Էդիլյանի մակահասակ որդու մանկապղծության մեջ։ Ս. Էդիլյանը 2 ամիս եղել է կալանքի տակ, հետո նրա խափանման միջոցը փոխվել է բացակայելու արգելքով։ 3 երեխայի հայր Էդիլյանը կտրականապես ժխտում է իրեն առաջադրված մեղադրանքը, ասում է, որ քրեական գործով նշանակված երկու փորձաքննությունների արդյունքներն ապացուցում են այդ գործով իր անմեղությունը։ Ներկայում  դատարանում գործով վկաների հարցաքննության փուլն է ընթանում։ Այդ քրեական գործով դատավարության հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 24-ին։ Քանի որ քրեական գործն առնչվում է մանկահասակ երեխայի, տեղեկատվությունը «Դատալեքս» տեղեկատվական համակարգում սահմանափակված է։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image