Միջազգային

Փեզեշքիանը զայրացած է Արաղչիի վրա, մտադիր են ազատվել նրանից․ ԶԼՄ

Փեզեշքիանը զայրացած է Արաղչիի վրա, մտադիր են ազատվել նրանից․ ԶԼՄ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը մտադիր են հասնել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հրաժարականին, քանի որ նրան մեղադրում են ԱՄՆ-ի հետ բանակցություններում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Ահմադ Վահիդիի հրահանգները կատարելու մեջ՝ առանց քաղաքական ղեկավարությանը տեղեկացնելու։

Այս մասօմ հաղորդում է Iran International-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրների։

Նշվում է, որ վերջին երկու շաբաթների ընթացքում Արաղչին գործել է Վահիդիի հետ լիովին համակարգված՝ առանց Փեզեշքիանին տեղեկացնելու։

Ըստ աղբյուրների՝ ստեղծված իրավիճակը զայրացրել է Իրանի նախագահին, ով իր շրջապատին ասել է, որ եթե այսպես շարունակվի, կհեռացնի Արաղչիին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image