Իշխանությունը երեկ հերթական նախընտրական հանդեսն էր բեմադրել, այս անգամ՝ խորհրդարանում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ, աշխատանքային քննարկում էր կազմակերպվել՝ Առողջապահության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) գործարկման ընթացքի վերաբերյալ։ Հրավիրել էին նաեւ ոլորտի պատասխանատու, Նիկոլ Փաշինյանի բենդին կից պարուհի Անահիտ Ավանեսյանին, որն ավելի քան երկու ժամ, ինչպես կոտրատվելով պարում է, այնպես էլ ներկայացնում էր, թե ինչ լավ բան են անում քաղաքացիների համար, թե որքան մարդ է համակարգի ներդրման պահից անվճար բուժօգնություն ստացել ապահովագրության ներդրման շրջանակներում եւ այլն։ Իշխող խմբակցությունից, սակայն, մոտ 2 տասնյակ մարդ էր ընդամենը ներկա։ Հանդեսը վարում էին ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը, որոնք ներկա պատգամավորներին պարբերաբար դասատուի պես դիտողություն էին անում՝ զրուցելու, քննարկումը խանգարելու համար։ Իսկ Վահագն Ալեքսանյանը հրապարակում էր ֆեյսբուքյան որոշ օգտատերերի շնորհակալական գրառումները։ Կան տեղեկություններ, որ իշխանությունը փորձում է «ջրել» պարգեւավճարների թեման, ցույց տալ, որ միայն իրենք չեն օգտվում բյուջեից, օգտվում են նաեւ թոշակառուները, խոցելի խմբերը, որոնք առողջապահության ապահովագրությունից շահել են։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Չմարսեցին տեղի ունեցածը
Նախորդ ամիս Արաբկիրում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ ընդհարված բժշկուհի Արփինե Սողոյանի դո...
Ինչու՞ է Ալիևը «հիշել» Սամվել Կարապետյանին
Պարզվեց, որ Ժոզեպ Բորելը (Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով նախկին բարձր...
3 վարչական շրջանում 2 օր ջուր չի լինի
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, իր հաճախորդներին, որ պլանայինն աշխատանքներով պայմանավորվա...
Շենքի տանիքում երիտասարդների հավաքույթը վերածվել է...
«Հրապարակ»-ի տեղեկություններով անցած գիշեր ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի...
×
❮
❯